Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայում յոթ ռազմավարական թիրախներ խոցելու մասին

Միջազգային

Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և նավթային ենթակառուցվածքներին հասցված յոթ հարվածի մասին։

«Անսար Ալլահի» ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտնել է թագավորության հետեւյալ ռազմավարական թիրախների վրա բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով մի շարք հարձակումների մասին։

➖ Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայան՝ երկփուլ հարձակում։

➖ Յանբուի Saudi Aramco օբյեկտ։

➖ «Ռաբիգա» նավթավերամշակման գործարան։

➖ Նավթամղման կայաններ և Արևելք-Արևմուտք խողովակաշար։

➖ Դամմամի «Թագավոր Ֆահդ» միջազգային օդանավակայան։

➖ Նաջրանի օդանավակայան։

➖ «Խամիս Մուշայթի» ավիաբազա։

Հուսիթները պնդում են, որ բոլոր յոթ գործողությունները հասել են իրենց նպատակներին և մտադիր են շարունակել հարվածները մինչև ռազմական գործողությունների ավարտը և Եմենի շրջափակման վերացումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ