Ֆրանսիայում շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը, արդեն գների բարձրացման դեմ 4.5 միլիոն բարել նավթ բարձած երկու սուպերտանկեր Հորմուզի նեղուցում բախվել են ականի Reuters. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթում Կիմ Չեն Ընը հայտարարել է «հզոր բանակ» ստեղծելու ծրագրերի մասին Կոլոմոյսկի. Ուկրաինայի կառավարությունը շահագրգռված չէ խաղաղությամբ՝ տնտեսական փլուզման և բանակում ապստամբությունների սպառնալիքի պատճառով ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի առաջատար կողմնակիցը բացահայտվել է որպես պեդոֆիլ Մենք դեռ նամակ չենք ստացել, եթե լիներ, տեղյակ կլինեի․ Արթուր Խաչատրյան Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը ազատ է արձակվել, համայնքում էլ որեւէ լարվածություն չկա Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԲԱՑ ՄԱՐԶՈՒՄԸ ԱԱ֊ԻՑ ԱՌԱՋ

Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պատրաստ են Աշխարհի առաջնությանը, որը առաջին վարկանշային մրցաշարն է լինելու Լոս Անջելես 2028 ՕԽ համար։

Հայաստանի հավաքականները երեկ հոկտեմբերի 23֊ին բաց մարզում անցկացրեցին, որին ներկա է գտնվել նաև Iravunk. com -ի մարզական լրագրողը։ Բաց մարզմանը մասնակցում էին հավաքականների բոլոր անդամները։

Տղամարդկանց հավաքականի հետ չէր մարզվում ՕԽ կրկնակի փոխչեմպիոն, ԱԱ և ԵԱ կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, վերջինս չի ընդգրկվել այս առաջնությանը և չի մասնակցելու։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ նշեց, որ Սիմոնը պատրաստ չէ ԱԱ֊ին, այդ պատճառով էլ բաց է թողնելու առաջնությունը, հավաքականից չի հեռացվել, սակայն մարզումներին էլ չի մասնակցում։ Իսկ կանանց հավաքականից ԱԱ֊ին չի մասնակցի Աննա Ամրոյանը, զուտ վնասվածքի պատճառով։ Բաց մարզմանը ներկա էր նաև ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Գլխավոր մարզիչ ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ մեդալային ակնկալիքներով է մեկնում ԱԱ, կարևորությունը, սակայն վարկանշային միավորներն են։

«Մի քանի օրից կմեկնենք ԱԱ, որը վարկանշային է ՕԽ համար։ Շատ կարևոր է մեզ համար։ Տղաներ կան, որ պետք է պայքարեն մեդալների համար, մյուսները պետք է իրենց արդյունքները բարելավեն ու փորձեն վարկանշային միավորներ վաստակել։ Լավ մարզավիճակում են ծանրորդները։ Հուսով ենք, որ ավելի լավ արդյունքներ կունենանք այս առաջնությունում։

Մեր այն հարցին, թե ինչու Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցելու ԱԱ֊ին, գլխավոր մարզիչը նշեց.

«Սիմոնը միշտ եղել է մեր հավաքականի ամենասիրված ու տաղանդավոր ծանրորդներից մեկը։ Երբ նա լավ մարզավիճակ ունենա, անմիջապես կարող է հավաքականում հայտնվել, նա ոչ հեռացված է հավաքականից, ոչ էլ որևէ խնդիր կա։

Գյումրեցի անվանի ծանրորդ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ, մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի ոսկե մեդալով վերադառնա հայրենիք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ