ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի հինգ երկրներից տարհանում է դիվանագետներին
ՄիջազգայինCNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի հինգ երկրներից տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին՝ իրանական հարձակումների սպառնալիքի պատճառով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի անձնակազմի տարհանման հրամաններն ուժի մեջ են Սաուդյան Արաբիայում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Կատարում և Հորդանանում։
Տարհանումը վերաբերում է դիվանագետների և ԱՄՆ առաքելությունների աշխատակիցների ընտանիքների անդամներին, բացառությամբ կարևոր առաքելություններ կատարող անձնակազմի։
Տարհանման պատճառը ԱՄՆ հետախուզության նախազգուշացումներն են, որ Իրանը պատրաստվում է համակարգված հարձակումների շարք արտասահմանում ԱՄՆ քաղաքացիների դեմ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ