Հայաստանի 21 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
ՆերքաղաքականՀայաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները. դրանք անցկացվում են երկրի 21 համայնքներում, բացառությամբ Երևանի։
Քվեարկությունը համամասնական կարգով անցկացվում է Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան և Ստեփանավան համայնքներում։ Մեծամասնական կարգով քվեարկություն է անցկացվում Ֆիոլետովոյում և Շամիրամում։
Ընտրությունները մրցակցային չեն լինի հինգ համայնքներում՝ Վայքում, Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում և Ախուրյանում, որտեղ թեկնածուներ են առաջադրել միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները։