Ի՞նչ կանխատեսում է թաքնված ձեզ համար սուրճի մրուրի օրինաչափություններում Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ Արգենտինայում ջրհեղեղների պատճառով կան զոհեր և հազարավորներ տարհանվածներ Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց կա մեկ պայման Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 25-ից 29-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին

Արգենտինայում ջրհեղեղների պատճառով կան զոհեր և հազարավորներ տարհանվածներ

Միջազգային

Արգենտինայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 2 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել տները։ Այս մասին տեղեկացնում է արգենտինական Página/12 թերթը։

Նշվում է, որ հորդառատ անձրևների պատճառով Պարանա, Ուրուգվայ և Իգուասու գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ վտանգելով Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի սահմանամերձ շրջանների բնակավայրերը:

Նշվում է, որ Չակո նահանգում ջրհեղեղի պատճառով տարհանվել է 1,2-1,3 հազար մարդ։ Հարևան Կորիենտես նահանգում ևս ավելի քան հազար բնակիչներ լքել են իրենց տները։

Պասո-դե-լա-Պատրիա քաղաքում՝ Պարանա գետի ափին, ջուրը հեղեղել է մի քանի թաղամաս այն բանից հետո, երբ պաշտպանական ամբարտակը չի դիմացել գետի հոսքի ճնշմանը։ Կորիենտեսում նաև զոհվել են երկու գյուղատնտեսական աշխատողներ․ նրանք խեղդվել են՝ անասուններին կղզիների միջև տեղափոխելիս, որպեսզի կենդանիներին փրկեն ջրհեղեղից։

Միսիոնես նահանգում փոթորիկները վնասել են ավելի քան 100 տուն, վարարած առուները հանգեցրել են ճանապարհների և կամուրջների փակման։

Տուժել է նաև Իգուասու ջրվեժների շրջանը Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին։

Նշվում է, որ իշխանությունները նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթ ջրի մակարդակը կարող է էլ ավելի բարձրանալ Պարանայի և Ուրուգվայի վերին հոսանքներում սպասվող տեղումների պատճառով։

Ըստ աղբյուրի՝ իրավիճակը զարգանում է Էլ Նինյոյի ազդեցության ֆոնին՝ կլիմայական երևույթ, որը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի մակերևութային ջրերի ջերմաստիճանի անոմալ բարձրացման հետ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ