Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Այսօր ամուսնանում է երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանը. տեսանյութեր Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ի՞նչ կանխատեսում է թաքնված ձեզ համար սուրճի մրուրի օրինաչափություններում Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ Արգենտինայում ջրհեղեղների պատճառով կան զոհեր և հազարավորներ տարհանվածներ Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին

Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

Մյունխենի օդանավակայանի մոտ ավելի քան 700 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել ընդդեմ միգրանտների արտաքսման համար նախատեսված հատուկ տերմինալի կառուցման։ Այս մասին տեղեկացնում է Welt թերթը։

Նշվում է, որ խոսքը այն միգրանտների մասին է, որոնց ապաստան տրամադրելու դիմումը մերժվել է։ Ցույցը տեղի է ունեցել շաբաթ Օբերդինգ կոմունայում՝ Գերմանիայի արտաքսման քաղաքականության խստացման դեմ համազգային արշավի շրջանակում:

Ինչպես հաղորդվում է՝ Մյունխենի օդանավակայանում նախատեսում են կառուցել առանձին տերմինալ, որը պետք է արագացնի և պարզեցնի մարդկանց երկրից արտաքսելու գործընթացը։ «Թույլ չտալ արտաքսումների տերմինալ Մյունխենում» արշավի կազմակերպիչներն օդանավակայանը կառավարող Flughafen München GmbH ընկերությանը մեղադրում են արտաքսումների ընդլայնման համար ենթակառուցվածք ստեղծելու և դրանից տնտեսական շահ ստանալու մեջ։

Արշավի ներկայացուցիչներից մեկը, մասնավորապես, նշել է. «Արտաքսումների տերմինալի միջոցով ընկերությունը տրամադրում է զանգվածային արտաքսումների համար լոգիստիկ ենթակառուցվածք»։

Նա նաև հավելել է, որ նախագծի վերածումը սովորական ենթակառուցվածքային նախաձեռնության վկայում է աջ քաղաքական ուժերի պահանջների նորմալացման մասին։

Ըստ կազմակերպիչների՝ Գերմանիան լքելու պարտավորություն ունեցող մարդկանց թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել նրանց բնակության օրինականացման իրական մեխանիզմներ, այլ ոչ թե ընդլայնել արտաքսումների համար նախատեսված ենթակառուցվածքը։

Նշենք, որ ակցիան անցկացվել է «Ամբողջ Գերմանիայով՝ ընդդեմ արտաքսման խելահեղության» կարգախոսի ներքո։ Մասնակիցները հանդես են գալիս ապաստանի մերժում ստացած միգրանտների արտաքսման, մարդկանց արտաքսումից առաջ կալանքի տակ պահելու և այդ նպատակների համար նոր օբյեկտների կառուցման դեմ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ