«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՍՏԱՑՎԵՑ ՌՈՒՍ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆ
ՍպորտՎերջերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Տղամարդկանց հավաքականից բրոնզե մեդալ է նվաճել Գյումրեցի կաշվե ձեռնոցի մարտիկ, մեծահասակների Աշխարհի բրոնզե մեդալակիր ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ։Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու զրուցել է Ռուդոլֆի հետ, ինչպես նաև մասնակցել Ռուդոլֆի հարսանիքին։
- Ողջույն, Ռուդոլֆ, շնորհավորում ենք կրկնակի և բրոնզե մեդալի և Ամուսնության առթիվ, անսպառ երջանկություն, հավերժական միություն, նորանոր հաղթանակներ մաղթում։-Շատ շնորհակալ եմ։ 50 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային մենամարտում 3։2 հաշվով հաղթեցի Պորտուգալիայի ներկայացուցչին, հետո 4։1 հաշվով Իսրայելը ներկայացնող մրցակցիս։ Ափսոս, հետո 5։0 հաշվով զիջեցի ռուս մրցակցիս, նա շատ փորձառու հակառակորդ էր, ամենադժվարը այս մենամարտը ստացվեց։ Ուրախ եմ, որ կարողացա նվաճել այս բրոնզե մեդալը, այն ինձ ուժ հաղորդեց, նոր ոգևորություն հետագայում էլ ավելի մեծ նվաճումների համար։
- Ռուդոլֆ, կյանքի նոր կարևորագույն փուլում ես, ընտանիք ես կազմել, հետաքրքիր է, որտեղից է քո ընտրյալը և ինչ մասնագիտություն ունի։
- Ընտրյալս Գյումրեցի է, Մերի Սահակյանը, նա մասնագիտությամբ էքսկուրսավար է։ Շատ ուրախ ու երջանիկ եմ, որ հենց նրա հետ եմ կապել կյանքս։
- Ռուդոլֆ, իսկ այս տարի էլ մրցաշար կլինի, որ պիտի մասնակցես։
- Իհարկե, մեկ միջազգային մրցաշար էլ կլինի նոյեմբեր ամսին Աշխարհի գավաթի խաղարկություն է, հուսով եմ լավ կստացվի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ