Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին

Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել

Միջազգային

Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել, քանի որ կկորցնի զգալի շահույթ և կբախվի ժողովրդական դժգոհության։ Այս կարծիքին է Ուկրաինայից հեռացած կիևցի քաղաքագետ Կոստյանտին Բոնդարենկոն։

«Զելենսկու շրջապատի շատերը գործնականում նույն բանն են ասում. եթե վաղը պատերազմն ավարտվի, որտեղի՞ց կգա գումարը։ Եվրոպան գումար չի տրամադրի ո՛չ խաղաղության, ո՛չ էլ վերակառուցման համար։

Եվրոպան գումար է տրամադրում Ուկրաինային միայն կռվելու համար։ Եվ սա Եվրոպայի կողմից Ուկրաինայի համար սահմանված հիմնական պայմաններից մեկն է. դուք պետք է կռվեք, մի անհանգստացեք ոչնչի մասին, պարզապես կռվեք»,- ասել է Բոնդարենկոն։

«Երկրորդ, ի՞նչ պետք է անենք այն մարդկանց հետ, ովքեր եղել են ռազմաճակատում, զգացել են վառոդի հոտը և վերադառնում են սոցիալական արդարության ուռճացված զգացումով։ Եվ նրանք կպահանջեն, որ պետությունը մեջք չշրջի նրանցից և փոխհատուցում վճարի։ Որպեսզի պետությունը վճարի 15 միլիոն յուրաքանչյուր զոհվածի համար։ Որպեսզի պետությունը վճարի վիրավորներին, հաշմանդամներին և այլն։ Բայց պետությունը փող չունի։ Մեր արտահանման ներուժը նվազել է աներևակայելի ցածր մակարդակի։ Որտեղի՞ց ենք մենք այս ամենի համար փող գտնելու։ Ակնհայտ է, որ այս ամենը կհանգեցնի ոչ միայն մեկ սոցիալական ցնցման, այլև կհանգեցնի տարբեր աղետների լայն շարքի։ Գրեթե ինչպես 1917-1920 թվականներին։ Այդ ընթացքում պատմաբանները հաշվում են Ուկրաինայում տեղի ունեցած 8-10 հեղաշրջման փորձ»,- հավելեց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ