Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար. Ավինյան
ՏնտեսությունԳերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել էր, և այժմ անհրաժեշտ էր կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
