Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Տնտեսություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության գործում բիզնեսի պատասխանատվությանը և կապի ենթակառուցվածքների նշանակությանը։ Ucom-ը` FPWC-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միացել է COP17-ին՝ համատեղ տաղավարում ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքերն ու նոր նախաձեռնությունները։


«Անտեսանելի մատակարարը․ բիզնեսը, կենսաբազմազանությունը և բնության չգնահատված ներդրումը» թեմայով քննարկման առանցքում տնտեսության կախվածությունն էր բնական ռեսուրսներից և էկոհամակարգերից։ Մասնակիցներն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես են բնության կորուստն ու կլիմայական փոփոխություններն ազդում տարբեր ոլորտների ընկերությունների գործունեության վրա, և ինչու պետք է բնության պահպանությունը դառնա բիզնեսի երկարաժամկետ որոշումների մաս։


Քննարկմանը Ռալֆ Յիրիկյանի հետ մասնակցել են FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Մառան» գինեգործարանի գլխավոր գինեգործ Ֆրունզ Հարությունյանը և Puro Fairtrade Coffee ապրանքանիշի ստեղծող, Miko Group-ի խորհրդատու Էնդի Օրչարդը։ Ucom-ի մասնակցությամբ ներկայացվել է նաև հեռահաղորդակցության ոլորտի կապը բնական միջավայրի հետ՝ էներգիայի օգտագործումից ու ենթակառուցվածքների աշխատանքից մինչև ընկերության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու քայլերը։
Բնապահպանական պատասխանատվության շրջանակում Ucom-ը նաև գնահատել է իր գլխավոր գրասենյակի գործունեությունից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակել մինչև 2036 թվականը նախատեսված՝ դրանց նվազեցման ճանապարհային քարտեզ։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս չափելի դարձնել ընկերության բնապահպանական ազդեցությունը և պլանավորել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։
«Բիզնեսի երկարաժամկետ զարգացումն անմիջականորեն կապված է այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում և աշխատում ենք։ Ուստի բնության պահպանությունը պետք է իր տեղն ունենա ընկերությունների որոշումներում և ներդրումներում։ Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի կայուն զարգացմանը ծառայեցնելը։ FPWC-ի հետ մեր երկարամյա գործընկերությունն այս մոտեցման գործնական արտահայտությունն է։ Համոզված եմ՝ համատեղ պատասխանատվությամբ և հետևողական աշխատանքով կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել՝ նպաստելով մեր երկրի բնության պահպանությանն ու համայնքների բարեկեցությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։


«Կապը՝ որպես բնության պահպանության ենթակառուցվածք․ ո՞վ է վճարում այնտեղ կապ ապահովելու համար, որտեղ բաժանորդներ չկան» թեմայով երկրորդ պանելն անդրադարձել է հեռավոր պահպանվող տարածքներում հուսալի կապի ապահովմանը։ Քննարկման կենտրոնում եղել են տեսախցիկների և սենսորների տվյալների փոխանցումը, հրդեհների մասին վաղ ահազանգումը, բնապահպանական մշտադիտարկումն ու տարածքների պահպանությունն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը։


Այս պանելին մասնակցել են նաև FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Connected Conservation Foundation-ի գործադիր տնօրեն Սոֆի Մաքսվելը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը։ Մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարող են բիզնեսի, բնապահպանական կազմակերպությունների և կարգավորող մարմինների համագործակցությունն ու ֆինանսավորման երկարաժամկետ մոտեցումները նպաստել բնապահպանական արժեք ունեցող տարածքներում կապի հասանելիությանը։
Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում համայնքներում տեղադրվում են արևային կայաններ, իսկ բնության պահպանության համար կիրառվող ջերմատեսիլ և վայրի կենդանիների ու թռչունների դիտարկման տեսախցիկներն ապահովվում են ինտերնետ կապով։ Այս լուծումներն օգնում են հետևել կենսաբազմազանությանը, ժամանակին հայտնաբերել հրդեհների վտանգը և ավելի արդյունավետ կազմակերպել տարածքների պահպանությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ