ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է

Մակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին հոկտեմբերի 17-ին երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

Այդ օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ ամենամեծ համազգային ցույցը՝ սեպտեմբերի կեսերին սկսված բողոքի ալիքից ի վեր։ Ըստ ՆԳՆ տվյալների՝ դրան մասնակցել է մոտ 550 000 մարդ, իսկ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։

 

«Ճշմարտությունն այն է, որ թե՛ Մարսելում, թե՛ այլ քաղաքներում հոկտեմբերի 17-ին իրավապահ մարմինների աշխատակիցները բավարար քանակով չէին, քանի որ մենք բոլորովին չկարողացանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու», – ասել է պետության ղեկավարը Մարսել կատարած այցի ժամանակ՝ BFMTV հեռուստաալիքի եթերում հնչեցրած խոսքում։

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բարելավել իրենց դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհ մարդիկ, և ցույցերը տարածվել են նաև այլ շրջաններում։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ