Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիЛЮБОВЬ ЗЛА, ПОЛЮБИШЬ И КОЗЛА
(ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ, ԻՐԵՆ ՔՊ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԴԱՐՁՅԱԼ ՆԻԿՈԼԻՆ ԳՈՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քրեագետների՝ շիշ բռնողի անթաքույց սերը նիկոլի նկատմամբ տեղավորվում է «ստոկոհոլմյան սինդրոմի» սահմանման շրջանակներում, երբ զոհը անմնացորդ սիրահարվում է իր դահճին։
**
ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է
(ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների՝ Ֆրանսիայի «լա բոհեմի», իսկ Իտալիայում «վակխանալիայի» վերածվող ակցիաների «ռոմանտիկայի» բացիլը շուտով կգրավի ողջ Եվրոպան։
**
БЕРЁТ, ЗНАЧИТ ЛЮБИТ
(ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հոգեբանների՝ Հայաստանում թանկացումների, տնտեսական կոլապսի, թոշակառուների մահվան փողերի եւ սոցփաթեթների՝ իշխանության կողմից տակով անելուց հետո ՔՊ ընտրելը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը մազոխիստ է։
**
ԴԱՍԱԿԱՆ
ԿԸՀ-ից հայտնում են, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի գրանցված արդյունքներից հետո Նիկոլը, եթե արտահերթ ընտրությունների գնա, ինչքան ուզի, այնքան կխփի։
**
ՓԱՍՏԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ
Ըստ միջազգային դիտորդների՝ Հայաստանում վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեց, որ փողատերերը, բռնազավթելով ընդդիմությանը, այն իրենց ձեւով իջեցրել է պլենտուսի մակարդակից ներքեւ։
**
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Մեկ ՔՊ թեկնածուով Հայաստանում քաղաքական գարուն չի գա։
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՈՃՈՎ
Ողբամ զքեզ, հայոց ընդդիմություն։
