Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

«Ժողովուրդ». Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։

Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։

Հատկանշական է, որ սա զենքի շրջանառության կարգավորմանն ուղղված առաջին օրենսդրական նախաձեռնությունը չէ․ զենքի ոլորտում փոփոխությունների մի քանի փաթեթներ արդեն ներկայացվել են։ Այդուհանդերձ, զինված միջադեպերի, կրակոցների և դրանց հետևանքով տեղի ունեցող ողբերգական դեպքերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։

Հետևաբար, առաջիկա փոփոխությունների արդյունավետության գլխավոր չափանիշը ոչ թե հերթական օրինագծի ընդունումը կլինի, այլ այն, թե որքանով դրանք կկարողանան կանխել զենքի ապօրինի կամ վտանգավոր կիրառումը և նվազեցնել զինված միջադեպերի թիվը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ