Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց
Պակիստանցի տղամարդը մեղադրվում է սեփական երեխաների նկատմամբ բռնության մեջ՝ մանկապիղծներին ուղարկված բովանդակության միջոցով, հաղորդում է Daily Pakistan-ը։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը նկարահանել է իր հինգ և վեց տարեկան երեխաների հետ անպարկեշտ տեսանյութեր։ Նա վաճառել է պատրաստի նյութը հաղորդագրությունների հավելվածում։ Բաժանորդները վճարել են նրան տեսանյութերի համար՝ գումարը փոխանցելով կրիպտոարժույթային դրամապանակին։
Հայրը նաև մաս է կազմել նման տեսանյութեր տարածող ցանցի։ Այս մարդիկ նաև պատրաստել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պատկերող տեսանյութեր։
Ոստիկանության խոսնակի խոսքով՝ սա Պակիստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրը նման հանցագործություններ է կատարել սեփական երեխաների նկատմամբ
