Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը

Տնտեսություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավշար պրոդ» ՍՊ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Ավշար, Գ․Նժդեհ 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

«Մասնավորապես՝

արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,

պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

առաստաղների ծեփն առանձին հատվածներում թափված է եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ