«Մտադիր չէինք վրեժ լուծել». Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին
ՄիջազգայինՄիջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր չէին ցանկանում հավերժական պատերազմ ՀՀ-ի հետ, և մտադիր էլ չէին վրեժ լուծել, դրա համար նախաձեռնեցին խաղաղության համաձայնագիրը։
«Ռազմական պատմության մեջ դժվար կլինի գտնել մի օրինակ, երբ երկրները խաղաղության են հասել իրենց վերջին արյունալի հակամարտությունից երկու տարի էլ չանցած։ Անցյալ ամռանը նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։
Հենց մենք նախաձեռնեցինք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժ լուծել», – նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
