Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios

Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան

Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա երկրում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ոգեշնչված լինել եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայտնում է ermenihaber.am-ը։

X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Էրդողանն անդրադարձել է Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերին։

«Եթե կան մարդիկ, որոնք Եվրոպայի որոշ երկրներում տեղի ունեցող իրադարձություններից ոգեշնչված՝ նման փորձի մասին են երազում, թող իմանան՝ Թուրքիան փողոցից չի գտնվել և փողոցին հանձնվող երկիր չէ»,- գրել է Էրդողանը։

Անդրադառնալով մամուլի ազատության շուրջ քննարկումներին՝ Էրդողանը պնդել է, որ իշխանությունների հասցեին քննադատությունն ազատ է, եթե այն չի պարունակում վիրավորանք, կեղծիք և ապատեղեկատվություն։

«Մենք խնդիր չունենք ո՛չ մամուլի ազատության, ո՛չ էլ քննադատող ձայների հետ»։

Էրդողանի խոսքով՝ ինչպես աշխարհի մյուս ժողովրդավարական երկրները, այնպես էլ Թուրքիան թույլ չի տա իր դեմ գործողություններ իրականացնել՝ օգտագործելով կասկածելի կապերն ու հարաբերությունները։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ