Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ քվեարկել էր 1,2 միլիոն ընտրող: Այսպիսով, ընտրատեղամասերի բացվելուց հետո երեք ժամվա ընթացքում իր ձայնը տվել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 16,7%-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Նշվում է, որ սա այդ ժամի դրությամբ ամենամեծ մասնակցությունն է ընտրություններին 1981 թվականից ի վեր, երբ վարչապետի պաշտոնում վերընտրվեց Մենախեմ Բեգինը։2022 թվականին քվեարկության մեկնարկից հետո առաջին երեք ժամվա ընթացքում քվեարկել էր ընտրողների 15,9%-ը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ առավոտյան 10։00-ի դրությամբ զինվորականների շրջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 30%, մինչդեռ 2022 թվականի ընտրություններում այդ ցուցանիշը 25,7% էր։Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են Իսրայելում 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով երկրում շուրջ 1200 մարդ զոհվեց, 250-ը՝ գերեվարվեց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ