Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան «Ալ-Նեջմեհ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«ՈւԵՖԱ-ի ամենաբարձր՝ Pro կարգի մարզչական արտոնագիր ունեցող 52-ամյա Մինասյանը համարվում է հայկական ֆուտբոլի պատմության ամենաականավոր մարզիչներից մեկը։

Նա երկու տարբեր ժամանակահատվածներում (2009–2013 թթ. և 2018 թ.) գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը պատմական արդյունք է գրանցել Եվրո-2012-ի ընտրական փուլում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը խմբում։ Բացի այդ, Մինասյանի օրոք Հայաստանի ընտրանին որակական հսկայական թռիչք է կատարել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 2010 թվականի 103-րդ տեղից 2013-ին բարձրանալով 38-րդ հորիզոնական, ինչը պատմական լավագույն ցուցանիշն էր հավաքականի համար։

Ակումբային մակարդակում Մինասյանը 5 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն (3 անգամ՝ Երևանի «Փյունիկի», 2 անգամ՝ «Արարատ-Արմենիայի» հետ), ինչպես նաև 3 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և 4 անգամ՝ Սուպերգավաթը։ Իր տպավորիչ նվաճումների համար նա 4 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիչ։

Եվրագավաթային հարթակում Մինասյանը 2019 թվականին «Արարատ-Արմենիայի» հետ հասել է պատմական հաջողության՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։

Հայրենիքից դուրս մասնագետն աշխատելու փորձ ունի նաև Ղազախստանում և Վրաստանում, որտեղ էլ ավելի է հարստացրել իր մարզչական ու մրցակցային փորձառությունը»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ