⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչու պարտվեց ընդդիմությունը և ինչ է սպասվում․ Հայկ Նահապետյան Լուսնային-արևային օրացույց՝ 2026 թ. հոկտեմբերի 28-ի համար Պետք է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը․ Ջաբարով Ռուսաստանը կատարում է Իրանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները. Պուտին Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Հիքմեթ Հաջիեւ, թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում

Հիքմեթ Հաջիեւ, թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն այդ մասին խոսել է «Մշակույթի և մեդիայի երկխոսության Բաքվի հարթակում»։

«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա: 

Անդրադառնալով Հաջիեւի պահանջին Բաքվի գերության դժոխքը հաղթահարած Գեւորգ Սուջյանը նկատում է.

-Հիքմեթ Հաջիև, Դուք հայտարարում եք, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանի ժողովրդից, իսկ հետպատերազմյան ամենակարևոր և բարդ փուլը ժողովուրդների միջև վստահության վերականգնումն ու հաշտեցումն է։
Բայց թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում, երբ նույնիսկ ամենափոքր քայլերը չեք անում հայ պատանդների, գերիների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ։
Վստահություն չեք կարող պահանջել՝ անտեսելով մարդկանց ճակատագրերը, ընտանիքների տարիների տառապանքն ու իրենց հարազատների վերադարձին սպասող մայրերի արցունքները։
Հաշտեցումը չի սկսվում միակողմանի ներողություն պահանջելուց։ Այն սկսվում է ճշմարտությունն ընդունելուց, պատասխանատվությունից և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված իրական քայլերից։
Եթե իսկապես նայում եք ապագային՝ խաղաղության հույսով, ապա ապացուցեք դա գործերով։ Սկսեք այն մարդկանց ճակատագրերով, որոնց ընտանիքները դեռ սպասում են պատասխանների, արդարության և վերադարձի։
Հայ ժողովուրդը խաղաղության դեմ չէ, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել լռության, պարտադրանքի և չլուծված մարդկային ողբերգությունների վրա։Վստահությունը չեն պահանջում, վստահությունը վաստակում են գործերով։
Եթե խոսում ենք անցյալի մութ էջերի մասին, ապա չի կարելի հիշել միայն այն էջերը, որոնք հարմար են սեփական քաղաքականությանը։ Հայ ժողովուրդն էլ ունի իր ցավը, իր կորուստները, իր տեղահանվածները, իր անհայտ կորածներն ու պատանդները։
Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ժողովրդի մեղավորության կանխավարկածի վրա։ Այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, պատմական ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության և արդարության վրա։
Հաշտեցումը պահանջում է երկու կողմի պատրաստակամություն, իսկ իրական խաղաղությունը՝ ոչ թե միայն խոսքեր, այլև գործեր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ