Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica
ՄիջազգայինԻտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները, հայտնում է La Repubblica–ը:
Ջորջիո Մելոնիի կառավարությունը մի քանի ամիս է, ինչ հետաձգում է Կիևին զենքի 13-րդ փաթեթի մատակարարումը, չնայած խոստացել էր համաձայնության գալ դրա շուրջ մինչև հոկտեմբերի վերջը։
Հրապարակման համաձայն՝ Հռոմը մտադիր է սպասել մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, նախքան Ուկրաինայի նկատմամբ իր ապագա քաղաքականությունը որոշելը։
Իտալական ռազմական օգնության վերջին խմբաքանակը Ուկրաինա է ժամանել 2025 թվականի դեկտեմբերին։ Նոր փաթեթը պատրաստվել է, սակայն դրա մատակարարման թույլտվությունը դեռևս չի տրվել։
Իտալիայի և Ֆրանսիայի կողմից մատակարարվող Aster 30 հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարման հետաձգումը հատկապես զգայուն է մնում Կիևի համար։
La Repubblica-ն նշում է, որ Իտալիայի կառավարությունը նախընտրում է հրապարակայնորեն խոստանալ Ուկրաինային շարունակական աջակցություն, մինչդեռ իրականում հետաձգում է նոր զենքի մատակարարումները։
