Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Հաջորդ շաբաթը կարող է լինել պատերազմի ամենադժվարներից մեկը. Times of Ukraine Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի համակերպվում խորհրդարանում իր նոր կարգավիճակի հետ։

Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ի վեր Քոչարյանը կարծես փորձում է ընդգծել, որ իրեն չի նույնացնում ՔՊ խմբակցության մյուս պատգամավորների հետ՝ նախընտրելով գործել առանձին և սեփական օրակարգով։

Դրա հերթական դրսևորումը, ըստ էության, նկատվեց երեկ՝ հոկտեմբերի 27-ին։ Մինչ ՔՊ խմբակցության պատգամավորները միասին այցելել էին խորհրդարանի բակում գտնվող՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհել, Անդրանիկ Քոչարյանը նախ եկավ, գրանցվեց Ազգային ժողովում, ապա արագ հեռացավ։ Նա գնացել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, մինչ այդ ՔՊ խմբակցությունը միահամուռ կերպով ԱԺ այգում ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի մոտ։ Անցած տարի նա ներկայացավ ՔՊ-ի հետ, հետո նոր գնաց Եռաբլուր։

Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վերջին շրջանում դժգոհություններ է հայտնում թե՛ ՔՊ խմբակցության աշխատանքի, թե՛ ուժային կառույցների գործունեության և թե՛ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա տարբեր միջավայրերում դժգոհում է, որ պետական համակարգում և խորհրդարանում բավարար պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերվում։

Այս ամենի հիմքում, հնարավոր է, նաև անձնական դժգոհություն կա։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը կորցնելը Քոչարյանին զրկել է այն ազդեցությունից, որն ուներ նախորդ խորհրդարանում։ Այժմ նա շարունակում է աշխատանքը որպես շարքային պատգամավոր, ինչը անցանկալի է Քոչարյանի համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ