Նեոնացիզմի պաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա

«Իրավունք». Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Այվազյանը կասկածվում է կաշառք ստանալու, իսկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

ԵՊՀ լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ այս ողջ պատմության հիմքում ոչ թե կոռուպցիոն մեծ սկանդալ է, այլ Էդիկ Մինասյանի դեմ ուղղված հերթական ճնշումը։

Բանն այն է, որ Վարդան Այվազյանը Մինասյանի փեսան է։ Իսկ Մինասյանին իշխանությունները չեն ներում Հայոց պատմության դասագրքերի խեղաթյուրման դեմ մղած բացահայտ պայքարի համար։

Եվ քանի որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնից նրան հեռացնելը կարող էր մեծ աղմուկ դառնալ համալսարանում, ընտրել են նրան վարկաբեկելու, ինչպես նաեւ ընտանիքի վրա ճնշումներ բանեցնելու ճանապարհը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ