Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ Ռուսաստան. Financial Times
ՄիջազգայինԱմերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ Ռուսաստան. Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են խոշոր տնտեսական գործարքներ: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են տնտեսական համագործակցության վերականգնման հարցը՝ որպես Ուկրաինայի խաղաղության բանակցությունների մաս։
Քննարկվող նախագծերի թվում են Սախալինում համատեղ նավթի արդյունահանման վերսկսումը, «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը Եվրոպա, ինչպես նաև համագործակցությունը հեղուկացված բնական գազի և տիտանի ոլորտում։
Աղբյուրները նշում են, որ հնարավոր գործարքները դիտվում են որպես խաղաղության համաձայնագրի հասնելու լրացուցիչ խթան։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը տնտեսական կապերի լիակատար վերականգնումը կապում է ուկրաինական հակամարտության ավարտի հետ։
