ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal
Միջազգային«ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին». Թրամփը կշարունակի պատերազմը Իրանի հետ նոյեմբերի 4-ին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal–ը:
Ըստ աղբյուրի. «ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի մի քանի երկրների Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Պենտագոնը տարհանել է ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքի բազաներից, որտեղ նրանք կարող են վտանգի տակ լինել, տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը համալրում են զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստվում են հարվածների։
Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ, բայց հակված է ընտրություններից հետո լայնածավալ հարձակման, որը կարող է թիրախավորել Իրանի ենթակառուցվածքները և միջուկային օբյեկտները»։
