Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Եղանակ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ հոկտեմբերի 28-ին ուշ երեկոյան, նոյեբերի 1-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.7°C (2023թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.1°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.3°C
