Չպետք է լինի որեւէ պետական պաշտոնյա, որը հեգնանքով կխոսի մեր բարեկամ երկրի մասին․ Պողոսյան Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին արդեն արժեցել է 47 միլիարդ դոլար. The Hill Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի զոհերի թիվն անցել է 50-ից Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Նիդեռլանդների կառավարությունը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Ուկրաինային կտրամադրի 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հաագա այցից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Նիդեռլանդների վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ սպասվում է, որ հոկտեմբերի 28-ի կեսօրից հետո Զելենսկին կժամանի Նիդեռլանդներ՝ հանդիպելու վարչապետ Ռոբ Յետտենի և կառավարության մյուս անդամների հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի հետ։

Նիդեռլանդների կառավարությունը խոստացել է 2027 թվականին Ուկրաինայի վերականգնմանն ուղղված օգնության համար հատկացնել 380 միլիոն եվրո, իսկ 2028 և 2029 թվականներին՝ շուրջ 410-ական միլիոն եվրո։

Կառավարության տվյալներով՝ այդ միջոցների մի մասը կուղղվի այն նիդեռլանդական ընկերություններին աջակցելուն, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Ուկրաինայում։

Օգնության մյուս մասը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների անհետաձգելի վերանորոգման և ուկրաինական արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման նպատակով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ