Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան

Ներքաղաքական

Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններն այլեւս անցյալում են: Թե ինչ արդյունք գրանցվեց, եւ ինչու կրկին մեծ մասամբ պարտվեց ընդդիմությունը, «Իրավունք»-ը պարզեց խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ տեսակետը։

— Արդեն որոշ համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությունների նախաշեմին կրկին ձերբակալվեցին ընդդիմադիր թեկնածուներ, գործող համայնքապետեր ու ավագանու անդամեր՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու պատրվակով: Ի՞նչ կասեք այս մասին։

— Նախ հիշեցնեմ, որ մինչեւ ՏԻՄ ընտրությունները, համապետական ընտրություններն էին, ու նույն վիճակը տեղի ունեցավ համապետական ընտրությունների նախաշեմին՝ տարբեր մարդկանց, տարբեր հոդվածներով, կալանավորումներ-բացթողումներ: ԱԺ ընտրություններից արդեն հետո նույնը տեղի ունեցավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Սա հերթական տարբեր տեսակի ճնշման մեթոդներից մեկն է, բայց հիշեցնեմ, որ ՏԻՄ ընտրություններին տարբեր մարզերում եւ համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը մասնակցում էր միայնակ։ Այսպես ասած, քվեատուփում միայն «Քաղաքացիական պայմանագիրն» էր։ Հետեւելով ֆեյսբուքյան տարբեր գրառումներին եւ լրահոսին՝ տեսա, որ մարդիկ գրում էին, օրինակ, «Արմավիրի մարզում, ՏԻՄ ընտրություններում հաղթեցինք»։ Ուզում եմ հասկանամ՝ ո՞ւմ հաղթեցին։ Եթե դիմացը չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել։

Ես միայն տեսա, որ Ստեփանավանում էր մասնակցում ընդդիմությունը եւ այլ թեկնածու: Եղեգնաձորում, Մարտունիում եւ 3 տեղերում էլ, ինչպես նայում ենք, ՔՊ-ն երկու տեղում չի կարողանում իշխանություն վերցնել, իսկ մյուս տեղում էլ, եթե ընդդիմությունը միասնական լինի, 3-րդ տեղում էլ է ինքը պարտվել։

Ինչ վերաբերվում է՝ Գորիսում, Հրազդանում, Արմավիրում, այդ բոլոր տեղերը միայնակ է մասնակցել: Բնականաբար, պետք է հաղթեր, բայցի մ կարծիքով՝ հաղթել են քվեատուփին, ուրիշ ոչ մեկին։

— Պարոն Ստեփանյան, այնուհանդերձ, տպավորություն է, որ անգամ մանդատավոր ընդդիմությունը վախենում է եւ խուսափում ընտրություններին մասնակցել:

— Ես չեմ կարող ասել, ով ինչից է վախենում: Չեմ կարծում, որ տիտղոսային ընդդիմությունը վախենում է, բայց ես մի բանում վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրությունից՝ հունիսի 7-ից հետո դեռ նախընտրական շրջան է։

Հայաստանի Հանրապետությանը սպասվում է նոր արտահերթ ընտրություններ: Դա միանշանակ է, քանի որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է։ Այս խորհրդարանում պետք է լիներ չորրորդ ընդդիմադիր ուժը, որի մոտ 60 հազար ձայն՝ 5 մանդատ, գողացել եւ մեջ- մեջ են արել: Դա իրենք էլ՝ ՔՊ-ի պատգամավորներից մեկը հայտարարեց Ազգային ժողովի առաջնային ամբիոնից: Հետեւաբար, այս ոչ լեգիտիմ խորհրդարանը ցրվելու է ու դա միանշանակ: Լինելու են արտահերթ ընտրություններ՝ 2027 թվականի կա՛մ սկզբին, կա՛մ երկրորդ կիսամյակում։

Իսկ ինչ վերաբերում է ամենամեծ քաղաքին՝ մայրաքաղաք Երեւանին, նույնպես սպասվում է արտահերթ ընտրություններ: Թե դա կլինի համապետական ընտրություններից հետո, թե՝ առաջ, կտեսնենք, քանի որ զարգացումները օր օրի ավելի շատ են լինում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ