Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ) «Կայա Կալլասը Եվրամիության պատմության մեջ ամենամեծ սխալն է». Berliner Zeitung Ռուսական հրթիռային հարձակումից հետո Դնեպրոպետրովսկն ամբողջությամբ մթության մեջ է ընկղմվել 13 թիվը, սև կատուներն ու հայելիները․ ինչու ենք վախենում սնահավատությունից «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Բա ընկեր Աղվանի պարտքը Նարեկի կողքին լինելը չէ՞ր «Ժողովուրդ». 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց Ռուսական հրթիռները Կիեւում խոցել են Դարնիցկյան կամուրջը «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

Հիմա բացահայտվե՞լ է, թե՞ բան չեն արել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի անդամները ներկայացրել են զեկույց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետեւանքների մասին։ Անդրադառնալով վերոնշյալին՝ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակում որեւէ պարտավորություն չի խախտել եւ չի էլ պատրաստվում խախտել։ Նրա ձեւակերպմամբ՝ հայկական կողմի դիրքորոշումը հետեւյալն է. «Ինչ էլ լինի, մեր որոշումների եւ պահվածքի առանցքում է մեր պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, այս եւ այլ զանազան որոշումներ կայացնելու իրավունքը: Սա գոնե սակարկության առարկա չենք դարձնելու: Մենք կփորձենք կառուցողական ներգրավում ունենալ եւ խոսակցություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունը»։ Ինչ խոսք, լավ էր սկսել Միրզոյանը, բայց, ինչպես միշտ է անում այս իշխանությունը, հետո փչացրեց ամեն ինչ։ Ի՞նչ կապ ուներ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կամ կասեցման հետ։ Ո՞վ էր ԵԱՏՄ-ում սակարկում ՀՀ ինքնիշխանությունը, որ Միրզոյանն էլ իրեն դրել է իր երազած անկախականի տեղը։ Կարո՞ղ է, որ իր ղեկավարած գերատեսչությունը դարձել է ոչ միայն արտաքին գործերով զբաղվող, այլեւ՝ միջազգային առեւտրով, նրան թվում է, որ արտաքին քաղաքական հարաբերություններում անպայման մի բան պետք է զիջվի, փոխանակվի կամ գոնե սակարկվի։

Իսկ թե արդյոք հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվել է, երեկ Եռաբլուրում՝ ՀՀ զինվորական նախկին դատախազ (1997-2006), ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (2006-2008) ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ լրագրողների հարցին հարցով պատասխանեց. «Այսօրվա դատախազին հարցրե՞լ եք»։ Հաջորդ հարցին, թե՝ սխա՞լ են անում այն, ինչ անում են, Ջհանգիրյանը արձագանքեց. «Ո՞վ է ասում։ Բայց ի՞նչ են արել, որ սխալ էլ անեն»։ Ուշագրավ է, որ դեռեւս 2017-ին նույն Ջհանգիրյանը նույն հարցին հակադարձում էր. «Բայց Ձեզ ո՞վ ասաց՝ չբացահայտվեց: «Հոկտեմբերի 27-ի» գործը, ինչ կա-չկա՝ բացահայտված է»։ 2021-ին էլ պնդում էր, թե գործի նյութերում ամեն ինչ բացահայտված ու պարզ է։ Իսկ հիմա, երբ լրագրողները նույն հարցն են տալիս, նախկին զինդատախազը նախընտրում է հարցով պատասխանել, թե՝ այսօրվա դատախազին հարցրե՞լ եք։ Ստացվում է՝ երեկվա վստահ պնդումներն այսօր արդեն պատասխանատվության հասցե չունե՞ն։

Զարմանալի հայտարարություններով է հանդես եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ։ Լրագրողի հարցին, թե արդյոք Վազգեն Սարգսյանն այսպիսի Հայաստանի մասին էր երազում, անկեղծորեն պատասխանել է. «Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, դրա համար էլ Հոկտեմբերի 27-ը եղավ»: Ինչ վերաբերում է նրան, թե հավատո՞ւմ է խաղաղության օրակարգին, Միքայելյանն ինքն է հարցը վերադարձրել լրագրողին. «Ոնց չեմ հավատում, ոնց կարող ես չհավատալ խաղաղությանը, բա ո՞ւր ենք գնում մենք»։ Եվ, իսկապես, ո՞ւր ենք գնում...

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ