Նեոնացիզմի պաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները. իշխանությունը նպատակ ունի նախագիծը հանրային քննարկման դնել արդեն նոյեմբերի վերջին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցով քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում, և առաջիկա կիրակի օրը նախատեսվում է վարչության արտահերթ նիստ՝ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի առանցքային թեմաներից մեկը կրկին լինելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, դրա առաջմղման ժամկետներն ու խորհրդարանական գործընթացի կազմակերպումը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտին հասցնել նախագծի շուրջ ներքին քննարկումները։ Ըստ այդմ՝ իշխանության ներսում դիտարկվում է տարբերակ, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրությանը կներկայացվի մինչև տարեվերջ, իսկ առավել հավակնոտ ժամանակացույցի դեպքում՝ արդեն նոյեմբերի վերջին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրանից հետո իշխանությունը նախատեսում է նախագիծը դնել հանրային քննարկման, ապա այն ներկայացնել խորհրդարանական ընդդիմությանը և գործընթացը տեղափոխել Ազգային ժողով։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում հաշվարկում են, որ հնարավոր կլինի ընդդիմադիր պատգամավորներից 5-6-ի աջակցությունը ստանալ՝ նախագիծը խորհրդարանում առաջ մղելու համար։

Այս հաշվարկի հիմքում, ըստ իշխանական աղբյուրների, այն ակնկալիքն է, որ ընդդիմադիր որոշ պատգամավորների հնարավոր կլինի համոզել՝ թույլ տալու, որ նախագծի շուրջ վերջնական որոշումը կայացվի սահմանված սահմանադրական ընթացակարգով։

Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ՝ ընդդիմադիր ո՞ր ուժերի կամ պատգամավորների հետ են իշխանության ներկայացուցիչները հույսեր կապում, և արդյոք նման աջակցության շուրջ որևէ պայմանավորվածություն գոյություն ունի։

Կարճ ասած՝ ընդդիմադիր խմբակցություններին լուրջ փորձություն է սպասվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ