Զելենսկին պատրաստ է տարածքային հարցեր քննարկել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Եվրոպական հանձնաժողովը դեմ էր «Հյուսիսային հոսք» գազատարի վերագործարկմանը նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Մոնակոյում ձերբակալվել է ուկրաինացի՝ Ալբերտ II-ի ազգականի սպանության կասկածանքով. Le Figaro Բալթյան երկրները պատրաստվում են մեծ պատերազմի Ուկրաինային սարսափեցրել է 1000 կմ/ժ արագություն բացելու ունակ ռուսական նոր անօդաչուն Առաջիկա նախագահական ընտրությունները պարզապես ղեկավարի ընտրություն չեն. Սաֆարյան Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ՏԻՄ ընտրությունները

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար կիրառման և արհեստական խոչընդոտների հետևանքով ստեղծ ված իրավիճակում իշխող ուժին, մեծ հաշվով, հաջողվել էր հասնել նրան, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն ընտրություններին մասնակցեց միայնակ։

Այս ճնշող ֆոնին ընդդիմադիր դաշտի տարածքային կառույցների մեծ մասը, բնականաբար, խուսափում էր մասնակցությունից՝ հասկանալով, որ ստեղծված պայմաններում իր տեղական ռեսուրսը անհավասար պայքար պետք է մղի պետական մամլիչ մեքենայի դեմ։ Այնուամենայնիվ, եղան համայնքներ, որտեղ ընդդիմադիր կուսակցություններ մասնակցություն ունեցան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը մասնակցեց վեց համայնքում և բոլորում հաղթահարեց ընտրական շեմը։ Մասնավորապես, «Ապրելու երկիրը» Մեղրիում գրանցել է 18,82 %, Դիլիջանում՝ 16,24 %, Արթիկում՝ 8,84 %, Ջերմուկում՝ 7,20 %, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքով 6,41 %, Մարտունիում՝ 4,81% արդյունքներ:

Հավելենք, որ առաջիկայում՝ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև մի շարք այլ համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում և Կապանում, որտեղ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն իսկ առաջադրվել է և մասնակցություն է ունենալու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ