ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ)

Պարոն Փաշինյան, դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեզ հագցրել են. Ռուբեն Մխիթարյան

Ներքաղաքական

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Պարոն Փաշինյան…

Մի թեթև աչք անցկացրեցի Կիրակոսյան Նարեկի պատրաստած ռեպորտաժին COP-ի աուդիո-վիդեո բովանդակության ծառայության ծախսերի հետ կապված: Մոտ 225 միլիոն դրամ: Վստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավել գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի:

Ավելին, ուսումնասիրեք COP 17-ի YouTUBE-յան էջը և կտեսնեք, որ ընդամենը 150 հետևորդ ունեցող էջի ամենաշատ դիտում ունեցող հոլովակը ունի 15 օրում 2.8 միլիոն դիտում ու ԸՆԴԱՄԵՆԸ 72 լայք և ՄԵԿ քոմենթ, որտեղ գրված է «ափսոս, որ թիթեռը բնական չէ»: Խնդալու է չէ՞, բնությանը վերաբերող հոլովակում թիթեռը ԱՆԻՄԱՑԻԱ Է: Դիտումների քանակը խոսում է զուտ ԱՆՆՊԱՏԱԿ ՎԱՏՆՎԱԾ գովազդի մասին, որը մարդկանց հետաքրքիր չի եղել: Առանց գովազդի նյութերի դիտումները չեն անցնում 400-500 դիտումը: Դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեր լեզվով ասած ձեզ ՀԱԳՑՐԵԼ ԵՆ, կամ փայ են տվել ձերոնց: Ի դեպ հագցրել են բոլոր ծառայությունների գների մեջ՝ հոլովակներից մինչև ֆիլմեր:

Լավ օր եմ մաղթում, մերսի մայրաքաղաքում ցերեկային թեթև երթևեկության համար»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ