ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ)

Binance կրիպտոբիրժան հաքերային հարձակման է ենթարկվել. Որքան է կազմել վնասը

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Binance-ի ի համահիմնադիր Չանփեն Չժաոն հայտարարել է, որ կրիպտոբորսան ենթարկվել է հաքերային հարձակման։

 

Անվտանգության համակարգի խախտման հետևանքով հասցված վնասը նախնական գնահատմամբ կազմում է 6,3 միլիարդ դոլար։

 

Վերլուծաբանների գնահատմամբ՝ միջադեպը կարող է դառնալ կրիպտոարդյունաբերության պատմության մեջ խոշորագույն հաքերային հարձակումը և ներդրողներին ստիպել վերանայել թվային ակտիվների սեփականության հետ կապված ռիսկերը։

 

Binance-ը հայտնել է, որ գործընկերների հետ համագործակցությամբ աշխատում է տուժած ակտիվները սառեցնելու ուղղությամբ։ Մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել և սառեցնել մոտ 3 միլիարդ դոլարի ակտիվներ։ Ընկերությունը տեղեկություններ չի տրամադրել մնացած 3,3 միլիարդ դոլարի ակտիվների կարգավիճակի վերաբերյալ։

 

Binance-ի համահիմնադիր Յի Հեն հայտարարել է, որ ընկերությունը կփոխհատուցի «հաքերային հարձակման հետևանքով առաջացած բոլոր կորուստները»։

 

Ընկերության նախնական հետաքննության համաձայն՝ անվտանգության խախտումը կարող էր սկսվել ինժեներներից մեկին պատկանող նոութբուքը կոտրելուց։ Դա հարձակվողին հնարավորություն է տվել մուտք գործել համակարգերից մեկը և առանց թույլտվության դուրս բերել միջոցները։

 

Միջադեպի վերաբերյալ լուրերն անմիջապես արձագանք են առաջացրել կրիպտոշուկայում։ Ուրբաթ վաղ առավոտյան ասիական առևտրի ընթացքում Bitcoin-ի գինը նվազել է ավելի քան 3 տոկոսով՝ հասնելով 76 368 դոլարի։ Սա վերջին վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշն է։

 

Ethereum-ի գինը նույնպես նվազել է ավելի քան 3 տոկոսով՝ հասնելով 2178 դոլարի, ինչը վերջին երկու ամսվա նվազագույն մակարդակն է։

 

Binance-ի հետ կապված BNB կրիպտոարժույթը վերջին 24 ժամում էժանացել է 5 տոկոսով՝ հասնելով 709,70 դոլարի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ