«Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ աթոռն ու շիշը ԱԺ-ում վերածվում են ԱԹՍ-ի․ ԶԱՐՄԱՆՔ Թրամփ. ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կրեմլ. Բոլոր կողմերը ձգտում են վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, սակայն եվրոպական աջակցությունը ձգձգում է այն Միրզոյանի լեոպոլդական ջանքերն ի չիք դարձան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին

Երբ աթոռն ու շիշը ԱԺ-ում վերածվում են ԱԹՍ-ի․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի «բոյ բեզ պռավիլ»-ը «ուժեղների» ու «դուխովների» միջեւ աչքի ընկավ նաեւ զարմանալի դրվագներով։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ շիշը փոխանցում ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանին, որով էլ վերջինս հարվածում է ընդդիմադիր պատգամավորի։ Ծեծռկռտուքից հետո լրագրողներից մեկի հարցին, թե շիշը տվել էր գործընկերոջը, որ հարվածի՞ ընդդիմադիր պատգամավորի, Վարդանյանը անմեղ դեմքով ասաց, որ Հովհաննիսյանն իրենից ջուր է խնդրել, ինքն էլ տվել է, որ լրագրողն էլ ուզի, կտա։ Ինչ խոսք, ում էին մի կտոր հաց տվել ընդդիմադիրները, որ Վարդանյանից Հովհաննիսյանը թեժ վեճի ժամանակ, ասենք, նռնականետ չի խնդրել։ Բայց սա չէ ամենազարմանալին, այլ այն, որ խորհրդարանում պատգամավորների միմյանց նկատմամբ կիրառված բռնությունից ընդամենը մեկ օր առաջ ԱԺ-ն ընդունվեց ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթը, որի համահեղինակներից մեկը հենց սույն տիկինն է։ Փաստորեն, ընտանիքում բռնությունը քրեականացված է, իսկ ԱԺ-ում սուրենների բռնության ծարավը միշտ պատրաստ են հագեցնել ծովինարները։ Ըստ անհրաժեշտության էլ, անօդաչու թռչող սարք դարձնել ջրի շշերը։

Չնայած՝ ավելի լավ է ԱԺ-ում անօդաչու թռչող սարք դառնա ջրի շիշը, քան թե աթոռը։ Ազգային ժողովի փոխնախագահ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ էլ ծեծկռտուքի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի վրա աթոռ նետելով է աչքի ընկել։ «Դե ինչ տարբերություն, ինչով եմ հարվածել։ Երբ ինչ-որ մեկը փորձ է անում մեր խմբակցության պատգամավորին հարվածելու, բնականաբար ստանալու է անհամարժեք պատասխան»,- իր քայլն այսպես է պարզաբանել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում։ Փաստորեն, խորհրդարանական ժողովրդավարության մերօրյա ընկալմամբ՝ պատգամավորին աթոռով հարվածելն էլ կարող է քաղաքական սկզբունքայնության դրսեւորում համարվել, եթե, իհարկե, աթոռը նետողը իշխանական թիմից է։ Իսկ «անհամարժեք պատասխանի» մասին խոսելիս ԱԺ փոխնախագահը, թերեւս, մոռացել է մի փոքրիկ մանրուք․ խորհրդարանի ամբիոնից օրենքի ու կարգի մասին ճառեր ասելը մի բան է, սեփական ձեռքերով դրանք ոտնատակ տալը՝ բոլորովին այլ։ Հետաքրքիր է՝ եթե վաղը ընդդիմադիր պատգամավորը նույն տրամաբանությամբ աթոռ նետի իշխանական գործընկերոջ ուղղությամբ, դա նո՞ւյնպես կդիտարկվի որպես բնական արձագանք, թե՞ հանկարծ կվերածվի պետականության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության։ Որովհետեւ դատելով այս բացատրությունից՝ Ազգային ժողովում արդեն ոչ թե բանավեճի փաստարկներն են ծանրակշիռ, այլ այն առարկաները, որոնք ձեռքի տակ են ընկնում։

Ի դեպ, մինչ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ազարտի ընկած, ծեծում ու ծեծվում էին ՔՊ-ականների հետ, զարգացումներին բոհեմական խաղաղությամբ հետեւում էր նույն դահլիճում ներկա ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ որեւէ կերպ չխառնվելով թեժ մարտերին։ «Չգիտեմ՝ նախախնամությո՞ւնն է, թե՞ ինչ է, բայց Էդգար Ղազարյանի գլխից մի մազ չի պակասել, ու դա իմ շնորհքն է», - ավելի ուշ Ղազարյանով հպարտացել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ սոցցանցում լայնորեն քննարկվում է, թե այդ ինչ վիտամիններ է օգտագործում Ղազարյանը, որ նյարդերն այդպես անառիկ են մնում։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ