Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ
ՆերքաղաքականՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ըստ ամենայնի փորձել է իր ղեկավարից ավելի կաթոլիկ երեւալ՝ որակավորում տալով ռուս ազգին, բայց ներքին համոզմունք ունեմ, նպատակ չի հետապնդել վիրավորել ռուս ազգին, ուղղակի ուզեցել է շեֆին հաճոյանալ, էն էլ անհաջող է ստացվել։ Ամեն դեպքում նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ,-անդրադառնալով Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարություներին՝ ուղղված ռուս ազգին, ասաց նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
