Երբ բալետը խոսում է բնության լեզվով Նոր իրողությունների նոր խաղերը Կարող են փոխվել ստվերային կառավարման հարյուրամյա սխեմաները Հրաժարվիր կինոյի տղա լինելուց՝ դու չես կարող դեւի դեմն առնել մենակ քո փողերով․ Աղազարյանը՝ ուժեղների շեֆին Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Նոր իրողությունների նոր խաղերը

Միջազգային

Այն, որ չա­փա­զանց հա­վա­նա­կան է դար­ձել, այս­պես ա­սենք, Եվ­րա­սիա­կան մեծ ե­ռանկ­յան ստեղ­ծու­մը` Մոս­վա–­Պե­կին–Ն­յու Դե­լի գա­գաթ­նե­րով եւ Ի­րա­նով անց­նո­ղ եւ դե­պի Աֆ­րի­կա ծա­վալ­վե­լու պո­տենց­յալ ու­նե­ցող ա­ռանց­քով հան­դերձ, դա այս պա­հին փաստ է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=351867&l=am): Մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւերն այս­տեղ այն է, որ նման մե­խա­նիզ­մի ստեղծ­ման դեպ­քում Հա­յաս­տա­նով հան­դերձ, ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը հայտն­վում է նման ե­ռանկ­յան ներ­սում: Իսկ դա, ի­հար­կե, կա­րող է ազ­դել ներ­կա­յիս մի շարք ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա:

Ն­կա­տենք, նշված զար­գա­ցում­նե­րը պա­տաս­խա­նում են նաեւ հար­ցին, թե ին­չու է վեր­ջին օ­րե­րին այ­սպես ակ­տի­վա­ցել հա­յաս­տան­յան Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի եւ Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­մա­նե­րը: Ա­սենք, թե ին­չու են նաեւ փոր­ձում ա­րա­գո­րեն «հո­րով–­մո­րով» ա­նել նաեւ «Թ­րամ­փի ու­ղու» հար­ցը:

­Բայց նախ կա­րե­լի է հի­շեց­նել, որ հայ­–ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» գա­ղա­փա­րը, որն Ա­լիե­ւը բե­րել ­կա­պել է Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յան հետ, ի սկզբա­նե հենց Բա­քուն բե­րեց օ­րա­կարգ: Նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րում  «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին որևէ խսք ան­գամ չկար, եւ դա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան էր: Ն­ման պայ­մա­նագ­րեր կնքում են պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մող կող­մե­րը, օ­րի­նակ, տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքեին Ադր­բե­ջա­նը եւ Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը: Սա­կայն հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը եր­բե­ւէ պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մի մեջ չեն ե­ղել: Այս երկր­նե­րը ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո ան­գամ ի­րա փո­խա­դարձ ճա­նա­չե­լու, դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յու­նեն­րի եւ նման բա­նե­րի փուլ չեն ան­ցել: Այ­սինքն՝ հի­մա ի՞նչ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» են ու­զում կնքել. երկ­կողմ հա­րա­բե­րութ­յու­նեն­րի հա­մար պետք են բո­լո­րո­վին այլ ի­րա­վա­կան ըն­թա­ցա­կար­գեր: Ի­րար փո­խա­դարձ ճա­նա­չում, դես­պան­նե­րի փո­խա­նա­կում, սահ­ման­նե­րի հստա­կե­ցում, տնտե­սա­կան եւ այլ մե­խա­նիզմ­նե­րի ստեղ­ծում եւ այդ­պես շա­րու­նակ: Հենց այս վեր­ջին տրա­մա­բա­նութ­յունն էլ կար նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի տակ, եւ, կրկնենք, Ա­լիե­ւը բե­րեց ու ար­հե­սա­կա­նո­րեն դրան կցեց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» գա­ղա­փա­րը, ո­րը հի­մա Փա­շին­յանն է լո­զունգ սար­քել:

­Հարցն այն է, թե Ա­լիե­ւի ին­չին էր դա պետք: Բանն այ­ն է, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծով Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես ըն­դու­նում է այն ստա­տուս քվոն, որն այս պա­հին ստեղծ­ված է Ադր­բե­ջա­նի ներ­սում: Ա­վե­լին, դրան հար­մա­րեց­նե­լով նաեւ իր ներ­քին օ­րենսդ­րութ­յուն: Այն դեպ­քում, երբ նման բան ա­նե­լու ո­րե­ւէ պար­տա­վո­րութ­յուն Հա­յաս­տա­նը չու­նի: Բայց նման թուղթ ստո­րագ­րե­լով, ո­րի բո­վան­դա­կութ­յա­նը, ի դեպ, ոչ մե­կը ծա­նոթ էլ չէ, Փա­շին­յա­նը Ա­լիե­ւի կա­րե­ւո­րա­գույն լծակ է տա­լիս: Այն է` ա­պա­գա­յում, ե­թե ինչ­-որ բան փոխ­վի, այդ ­թուղ­թը դնել «բա­զար­նե­րի» մեջ, թե տե­սեք, Հա­յաս­տանն էլ է հա­մա­ձայն, ինչ ԽՍՀՄ­-ի ժա­մա­նակ­նե­րի ստա­տուս քվո­յի մա­սին կա­րող է խոսք լի­նել:

Իսկ ա­հա ներ­կա­յիս գլո­բալ ի­րո­ղութ­յու­ննե­րը հու­շում են, որ պա­հը, երբ Ա­լիե­ւին կա­րող է նման թուղ­թը պետք գալ, մո­տե­նում է: Այ­սինքն, ներ­կա փու­լում շատ է խոսվ­ում, որ բա­նը կա­րող է հաս­նել Չի­նաս­տա­նում Պու­տին–Թ­րամփ–­Սի ձե­ւա­չա­փով «Յալ­թա 2» գա­գա­թա­ժո­ղո­վի եւ աշ­խարհն ազ­դե­ցութ­յան գո­տի­նե­րի բա­ժա­նե­լուն: Մ­յուս կող­մից հի­շեք Ի­րա­նի այն գա­ղա­փա­րը, որ ո­րո­շա­կի ձե­ւա­չա­փով պատ­րաստ է միա­նալ ԱՊՀ­-ին: Գու­մա­րած այն ակ­տիվ քա­ղա­քա­կան ըն­թաց­քը, որ ներ­կա փու­լում կա՝ «Հ­յու­սիս–­Հա­րավ» մե­խա­նիզ­մի հետ կապ­ված, եւ ստաց­վում է ռեալ տպա­վո­րութ­յուն, որ ոչ հե­ռու ա­պա­գա­յում ողջ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը կա­րող է աշ­խար­հի մե­ծե­րի փոխ­հա­մա­ձայ­նութ­յամբ վե­րա­դառ­նալ ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յուն: Իսկ այդ դեպ­քում Մոսկ­վան վերս­տա­նում է նաեեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում «թիվ 1 ա­սո­ղի» ֆունկ­ցիան: Ընդ ո­րում, Բա­քուն չու­նի ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ այդ դեպ­քում հիմ­նա­կան պա­հանջ չի դառ­նա ԽՍՀՄ­-ի պա­հին ե­ղած ստա­տուս քվո­յի վե­րա­կանգ­նու­մը, ո­րի պայ­ման­նե­րում ­կար հա­յաբ­նակ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մարզ: Ու ե­թե տա­րա­ծաշր­ջա­նի «թիվ 1 ա­սո­ղը» պնդի, որ ստա­տուս քվո­յի նաեւ այդ բա­ղադ­րի­չը պետք է վե­րա­կանգ­նել, ա­պա միակ թուղ­թը, ո­րով Բա­քուն կկա­րո­ղա­նա նման ի­րա­վի­ճա­կում «բա­զար­նե­րի» մեջ մտնել, կա­րող է դառ­նալ էս գլխից Հա­յաս­տա­նի հա­մա­ձայ­նութ­յամբ նոր ստա­տուս քվո­յի ֆիք­սու­մը` «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» եւ ՀՀ փոխ­ված Սահ­մա­նադ­րութ­յան մի­ջո­ցով:

Կս­տաց­վի Բաք­վի մո­տ ան­գամ նման թղթով «բա­զար­ներ» սկսել, թե`ոչ, կամ Նի­կոլն ի­րա­կա­նում մին­չեւ վերջ կգնա այդ քայ­լին, թե` ոչ, խոսքն այդ մա­սին չէ: Այլ նրա, որ նման թուղ­թը գո­նե հա­ջո­ղութ­յան հույ­սեր տա­լիս է, այ­լա­պես դա ան­գամ չի լի­նե­լու:

Ընդ ո­րում, հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ այդ կար­գի թղթով Բա­քուն կկա­րո­ղա­նա հա­ջող «բա­զար­ներ» վա­րել, փոքր չէ: Այ­սինքն, ե­թե ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տին հա­րա­վա­յի­ն ուղ­ղութ­յամբ ժա­մա­նա­կին հաս­նում էր մին­չեւ Ա­րաք­սի հյու­սի­սա­յին ա­փե­րը, ա­պա ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով դա Ար­ցա­խի կշի­ռը դարձ­նում էր ար­տա­կարգ մեծ: Բայց Ար­ցա­խի այդ դերն էա­պես կնվա­զի (ի­հար­կե, չի զրո­յա­նա), ե­թե ռու­սա­կան ազ­դե­ցութ­յու­նը տե­ղա­շարժ­վում է ա­վե­լի հա­րավ` ԱՄՆ­–ին Ի­րա­նի միա­նա­լու եւ Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի գո­տի դուրս գա­լու տես­քով: Կո­պիտ ա­սած, նման ի­րա­վի­ճա­կում սահ­մա­նը շարժ­վում է շատ ա­վե­լի հա­րավ, եւ նախ­կին «սահ­մա­նա­յին ամ­րութ­յուն­նե­րը», կոնկ­րետ դեպ­քում` Ար­ցա­խը, բնա­կան է, կորց­նում են ի­րենց եր­բեմ­նի նշա­նա­կութ­յու­նը: Իսկ ե­թե նշա­նա­կութ­յու­նը պա­կաս է, ա­պա մեծ է նաեւ այն ման­րադ­րամ դարձ­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը: Ա­ռա­վել եւս, ե­թե շա­հագր­գիռ կող­մը հա­մա­ձայն­ում է դրա հետ:

Այս­պի­սով, որ­քան մոտ է մեծ հան­գու­ցա­լու­ծու­մը, Ա­լիե­ւի հա­մար այդ­քան կա­րե­ւոր է դառ­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» ու ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լը: Նի­կոլն էլ, կար­ծես թե, դեռ փոր­ձում է ինչ­–որ կրկնա­կի խա­ղե­րով ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ել­քեր փնտրել: Միայն թե ին­չու է հա­յաս­տան­յան ընդ­դի­մութ­յու­ն կոչ­վա­ծը սկսում ակ­տիվո­րեն գնալ այս դա­վա­ճա­նա­կան խա­ղի հե­տե­ւից, դա ար­դեն շատ կա­րե­ւոր հարց է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ