Թրամփ. ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի: Վաշինգտոնն ակտիվորեն փնտրում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու միջոց, հայտնում է Washington Post-ը։
Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը առաջարկել է անձնական հանդիպում Թեհրանի ամենաազդեցիկ կոշտ գծի ներկայացուցիչներից մեկի հետ։ Նա նամակ է ուղարկել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիին՝ առաջարկելով քննարկել պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը։
Ստամբուլը և Դոհան դիտարկվում են որպես հնարավոր վայրեր։ Վաշինգտոնի գլխավոր պայմանը մնում է Իրանի հրաժարումը միջուկային զենքից, մինչդեռ Թեհրանը հետաքրքրված է տնտեսական վերականգնմամբ և իր ինքնիշխանության պահպանմամբ։
Սպիտակ տունը Ռեզայիին համարում է ազդեցիկ բանակցող, որը կարող է ապահովել Իրանի ղեկավարության աջակցությունը։ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ նա արդեն քննարկել է Վենսի նամակը Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։
Իրանական կողմը, ըստ WP-ի, ուղղակի կոչը ընկալել է որպես հարգանքի նշան, բայց դեռևս չկան նշաններ, որ Թեհրանի դիրքորոշումը փոխվել է միջուկային հարցի վերաբերյալ։
Այս ֆոնին Թրամփը 101-րդ անգամ հայտարարեց, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի։
