Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ
ՄշակութայինՄեր տանը բոլորը ազապ են՝ ես, պապաս, հորքուրս․ Ռաֆայել Երանոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ»
Օրերս տեղի ունեցավ դերասան ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ «Ծանր ու թեթեւ» մոնոներկայացման առաջնախաղը, որն իր մեջ ներառել էր տարբեր թեմաներ՝ քաղաքականությունից մինչեւ «Կարմիր խնձոր»: Ներկայացումը հանդիսատեսին տվեց ասելիք, հույզեր, խորհելու եւ եւս մեկ անգամ անցյալն ու ներկան «ծանր ու թեթեւ» անելու հնարավորություն:
Մեկ ժամից ավել տեւած ներկայացումը հանդիսատեսին պահեց անդադար ծիծաղի մեջ: Իսկ ավարտն ավելի քան խորքային էր, որը մեծ վարպետությամբ խաղաց դերասանը:
«Ջոկերի տեսարանի միտքը գլխումս ծագել է ընդամենը մեկ ամիս առաջ: Ես շատ կցանկանամ, որ ջոկերներ չլինեն կամ լինի ընդամենը մեկ ջոկեր ողջ աշխարհում»,- «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծացավ Երանոսանը:
Իրեն բնորոշ հոմորով, Ռաֆայել Երանոսյանը ետնաբեմում պատասխանեց նաեւ մամուլում լայնորեն քննարկվող իր ամուսնության մասին հարցին։ Ասաց, որ ամուսնացած է, բայց բեմի հետ:
«Մեր տանը բոլորն ազաբ են՝ ես, պապաս ու հորքուրս»,- կատակեց դերասանը, այդպես էլ չհստակեցնելով՝ ե՞րբ է պատրաստվում վերջապես ամուսնանալ:
«Ծանր ու թեթեւ» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձեւավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։
Հարցին, թե արդյոք չեն եղել աշխատանքային վեճեր, սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանն ասաց. «Իհարկե եղել են՝ բլոտ խաղալիս: Իսկ իրականում աշխատանքային բուռն քննարկումներ են եղել։ Մի ժամանակահատված ես Միացիալ Նահանգներում էի եւ ստիպված էինք հարմարվել ժամանակի տարբերության մեջ ու աշխատում էինք գիշերով: Երկու տարի աշխատել ենք սցենարի վրա: Եվ կարծում եմ՝ հանդիսատեսին դուր եկավ Ռաֆայելի խաղն ու ջոկերի տեսարանը, որը վերջինս կատարեց հանճարեղ»,- անկեղծացավ սցենարի համահեղինակը:
Ներկայացման պրոդյուսեր ՎԱՀԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ասաց, որ ներկայացման մեջ մեծ գումարներ չեն ներդրել. «Ռաֆոն արդեն մեծ ներդրում է՝ իր պրոֆեսիոնալ խաղով»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
