Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները

Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան

Հանդիպում

«Իրավունք»-ը զրուցել է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության հիմնադիր նախագահ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

«ԿՈՉ ԿԱՆԵՄ՝ ԽՈՍՔԵՐԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՋՈՐԴԵՆ»

— Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է արմատախիլ արվի դրսից կառավարվող «լրտեսական ընդդիմությունը» եւ ձեւավորվի նոր պետականակենտրոն եւ իրական ընդդիմություն։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Համամիտ եմ այդ մտքի հետ, բայց ոչ թե նրա համար, որովհետեւ Նիկոլն է ասել, այլ որ տասնյակ տարիներ է մենք այդ մասին ենք խոսում: Մի բան է, երբ մենք կարող ենք այդ ամենի մասին խոսել վերլուծություններով, տրամաբանական եզրահանգումներով, իսկ մի այլ բան է, երբ արդեն երկրի ղեկավարն է խոսում այդ մասին: Ուզում եմ ասեմ, նաեւ կոչ անեմ, որ խոսքերին գործողություններ հաջորդեն, եթե, իհարկե, մերկապարանոց հայտարարություններ չեն եղել։ Պետք է համապատասխան մարմիններն՝ ի դեմս Ազգային անվտանգության ծառայության, եթե այդպիսի կառույց մենք իրապես ունենք, զբաղվեն այդ հարցերով:

Ու գիտեք, նաեւ պետք է այդ ամեն ինչը տեղի ունենա հանրային կերպով, որովհետեւ մարդիկ պետք է ճանաչեն այն մարդկանց, որոնք լրտեսություն են իրականացրել կամ լրտեսական ընդդիմադիր են եղել։ Բնականաբար, նաեւ հանրությունը պետք է  ճանաչի այն մարդկանց, ովքեր ազնիվ, ինքնուրույն եւ պետականամետ ընդդիմություն են եղել։ Դա է միակ ճիշտ ճանապարհը, որովհետեւ, եթե այդ ամենը բաց եւ թափանցիկ չլինի, շատերը կարող են ընդհանրացնել, եւ այդ մեղադրանքը գնա ընդհանուր ընդդիմադիր դաշտին, որը շատ լուրջ հետեւանքներ կբերի Հայաստանի քաղաքական համակարգի համար։ Կարծում եմ, որ այդ ամենը պետք է բաց լինի ժողովրդի աչքի առաջ։

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՏԵՂԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ»

— Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերում առհասարակ մանդատավոր ընդդիմության քաղաքական դերակատարությանը։  

— Շատ վատ եմ վերաբերում: Նախ նրա համար, որ իրենք իրենց առջեւ նպատակ էին դրել ու ամեն գնով գնացին այդ նպատակի հետեւից՝ հաշվի չառնելով մյուս ավելի փոքր եւ ավելի համեստ ընդդիմադիր ուժերին: Արդյունքում ձախողեցին: Գիտեք, գուցե, եթե իրենք հաջողության հասնեին, այն է՝ իշխանափոխության, ինչ-որ մի տեղ կհասկանայինք, թե ինչի են այդպես բոլորի վրա ինքնահաստվելով փորձում գնալ առաջ: Եթե փորձում ես ինքնահաստատվել ուրիշ ուժերի վրա ու գնում ես նման ցածր ցուցանիշ ես հավաքում եւ քո նպատակը լուրջ կերպով տապալում ես, ու հետո մի հատ էլ չես փորձում սխալներիցդ դասեր քաղել, անընդհատ նույն գործունեություն ես ծավալում, դա արդեն ոչ թե իրավիճակ է, այլ դատավճիռ:

Նաեւ այն մակարդակը, որը մենք տեսնում ենք պառլամենտում, կարծում եմ, օր առաջ պետք է փոխվի։ Ես չէի պատկերացնում, որ 2021 թվականին ձեւավորված պառլամենտից էլ ավելի վատ պառլամենտ հնարավոր է, բայց, փաստացիորեն, թե՛ ես, թե՛ մենք, թե՛ ընդհանրապես հանրությունը հասկանում ենք, որ այս պառլամենտն անհույս է: Եթե նախորդից գոնե մի քիչ հույս ունեինք՝ քաղաքական բանավեճի, ապա այս մեկից ընդհանրապես հույս չկա։ Ընդ որում՝ բոլոր կողմերից: Միայն «Հայաստան» դաշինքն է, որ գոնե քիչ թե շատ, ինչ-որ քաղաքական դեմքեր ունի:

Դե «Քաղաքացիական պայմանագիրն» էլ ունի, բնականաբար, իր քիչ թե շատ քաղաքական դեմքերը, որոնք, իհարկե, շատ ցածր մակարդակի են: Իսկ մյուս թեւը եւ ընդհանրապես ընդհանուր պառլամենտի որակը քաղաքական առումով շատ վատն է: Եթե խոսենք, օրինակ, պառլամենտի մասին, նկատի ունենալով «բիսետկանների», թաղային մակարդակի առումով, շատ լավ պառլամենտ է։ Եթե խոսում ենք իրական պառլամենտական երկրի Ազգային ժողովի մասին, խայտառակություն է: Ընդհանրապես, ընդդիմություն-իշխանություն կապ չունի, բոլորը նույն հարթության մեջ են գտնվում։

Եվ ոչ մեկին հետաքրքիր չէ արդեն ուրիշների ընտանիքների հարցերը, չգիտեմ ինչերը, փողը, մեքենան, նյութականը եւ այլն: Պետության խնդիրները լուծելու տեղը, անձնական հարցեր են լուծում։ Հլը մի հատ էլ հավակնում են նորից մտնեն ընտրապայքարի մեջ ու նորից գնան ձախողման։

«ՍԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆ Է ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

— Եթե ՏԻՄ ընտրություններում չկարողացան գերակտիվ մասնակցություն ունենալ, ապա նաեւ հաղթանակներ, ինչպե՞ս են հեռացնելու այս իշխանությանը, որ հայտարարում են, թե պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

— Իհարկե, զարմանալի է: Երբ համապետական ընտրություններին իրենք մասնակցում էին, ասում էին՝ Փաշինյանի թեւերը կտրելու ենք եւ այլն։ Հիմա, ոչ մի տեղ չեն մասնակցում: Միայն մեկ տեղ են մասնակցել, երրորդ տեղ զբաղեցրել, ասում են մենք այնպես արեցինք, որ երկրորդ տեղ է Փաշինյանն ընկել, իսկ առաջին տեղ ընկել է ուրիշ կուսակցություն ու գլուխ են գովում։ Բայց որ նայում ես առաջին տեղը այն կուսակցությունն է եղել, որը Ստեփանավանում, Գորիսում ու Գավառում, այսպես ասած, դաշինքի մեջ է ՔՊ-ի հետ։ Այսինքն՝ ըստ էության, ինչպես ՔՊ-ականներն են  նշում, «Գործարար» կուսակցության նախագահը հենց ՔՊ-ի անդամ է։

Բա՝ լավ, փաստացիորեն ՔՊ-ի ուժն է հաղթել, ՔՊ-ն էլ երկրորդ տեղ է զբաղեցրել։ Պարզ չէ՞, որ իրար հետ դաշինք են կազմելու, հետընտրական կոալիցիա են կազմելու եւ ձեւավորելու են Ստեփանավանի իշխանությունը։ Դա հպարտանալու բան է՞, որ դու ասում ես, մենք ամեն ինչ արել ենք, իրենց 19 տոկոսով ՔՊ-ն ընկել է երկրորդ տեղ։ Սա ձախողում եւ խայտառակություն է։ Ու մի հատ էլ ասում են մենք ենք միակ ուժը: Հեսա կտեսնենք միակ ուժն իրենք են, թե, օրինակ, ուրիշ ուժեր կլինեն, որ ՔՊ-ին ոչ թե երկրորդ տեղի շանս կտան, այլ կդնեն ու կջախջախեն՝ հանձինս, օրինակ, «Շանթ» դաշինքի, շուտով՝ Կապանում: Կտեսնենք արդյունքները:

Բայց այդքանով հանդերձ, մենք այնպես չէ, որ վեր ենք ելնելու ու ասենք՝ մենք միակ ընդդիմադիր ուժն ենք, որ ընդունակ ենք այս կամ այն անելու։ Կամ հերիք է, անընդհատ, ընդդիմադիրները սրա-նրա դեմ, Փաշինյանի դեմ պայքարեն: Իշխանափոխության գաղափարը միշտ ակտուալ է, դա չէ խնդիրը, բայց պետք է մի գաղափար ունենաս՝ հանուն ինչի դու պայքարում ես ու նաեւ ցանկանում փոխել իշխանությունը, որ գաս այդ քո գաղափարներն իրականացնես։ Դու գալիս ես, որ ի՞նչ անես... Այ դա է հարցը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ