Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները

«Ժողովուրդ». Ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը, որը մինչ խորհրդարան մտնելը հանրային լայն ճանաչում չուներ, նախօրեին ԱԺ-ում հայտնվեց իրարանցման կենտրոնում։ Եթե մինչ այս նա աչքի չէր ընկնում քաղաքական ակտիվությամբ կամ հանրային հնչեղ ելույթներով, ապա խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, կարծես, որոշել էր լրացնել այդ բացը՝ ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելով։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ իրավիճակն այնքան էր թեժացել, որ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ծառայողները, դժվարությամբ էին կարողանում «զսպել» Գալստյանին։ Վերջինս, ըստ միջադեպի տեսագրություններում երևացող դրվագների, շարունակ փորձում էր մոտենալ ընդդիմադիր պատգամավորներին և կրկին հարձակվել նրանց վրա։ ՊՊԾ աշխատակիցները նրա թևերն էին «պահում»:

Ստացվում է՝ խորհրդարանի ամբիոնից ու նիստերի դահլիճից հեռու, պատգամավորական մանդատը մի կողմ դրած, նորաթուխ ՔՊ-ականը նախընտրել էր ուժի լեզուն։

Իսկ ո՞վ է Տիգրան Գալստյանը, որի անունը մինչ այս լայն հանրությանը գրեթե ծանոթ չէր։

Գալստյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 2-ին Աշտարակում։ 1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի լեյտենանտ է։ 2006 թվականին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը։

Նրա աշխատանքային կենսագրությունը նույնպես առանձնապես երկար չէ։ 2008-2026 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ։ 2019-2026 թվականներին զբաղվել է նաև անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ՝ «Տիգրան Գալստյան» ԱՁ-ի միջոցով։

Քաղաքական դաշտում Գալստյանը հիմնականում գործունեություն է ծավալել Աշտարակում։ 2002-2021 թվականներին եղել է Աշտարակ քաղաքի ավագանու անդամ, իսկ 2021-2026 թվականներին՝ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Այսինքն՝ կրկին մի քանի տող կենսագրականով պատգամավորը ԱԺ-ում բռունցքները գործի դնելու համար:

Այսպիսով՝ երկար տարիներ տեղական ինքնակառավարման համակարգում աշխատած, հանրապետական մակարդակում հանրությանը գրեթե անհայտ գործիչը խորհրդարան հասնելուց հետո իր մասին առաջին լայն արձագանքն ապահովեց ոչ թե քաղաքական դիրքորոշմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ կամ հրապարակային խոսքով, այլ ընդդիմադիրների հետ ծեծկռտուքի մասնակցությամբ։

Թե ինչու՞ է նորաթուխ պատգամավորը խորհրդարանական աշխատանքի փոխարեն նախընտրել բռունցքների լեզուն, մնում է հարց։ Բայց մի բան ակնհայտ է. պատգամավորական մանդատը օրենսդիր մարմնում աշխատելու, ոչ թե անձնական հաշիվներ պարզելու արտոնություն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ