Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի․ հերոսի այրին փակագծեր է բացում Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը. մեկնարկել են Նարեկ Ներսիսյանի «Հպում» սիրային դրամայի նկարահանումները Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության դեպք․ երեք կալանավորված կա Առաջիկա օրերին ցրտելու է 4-7 աստիճանով. շրջանների մի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու, շանտաժի մեջ Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ

«Հրապարակ»․ Ով կփոխարինի թոշակի գնացող Արա Աբրահամյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության վարչության նիստ, եւ Արա Աբրահամյանը ներկայացրել է նոր տեղակալին՝ առաջին փոխնախագահ Վահե Սամվելի Պետրոսյանին։ Նա Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է, նահանգապետի ու մարզային կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Դեռ անցյալ տարի խոսակցություն կար, որ ազդեցիկ հայերը փորձում են հասնել Արա Աբրահամյանի փոխարինմանը, սակայն այն ժամանակ չստացվեց։ Հիմա գործընթացը թափ է հավաքում։ 2027 թ. ապրիլին Արա Աբրահամյանը դառնում է 70 տարեկան, նրան պատրաստվում են հանդիսավոր ճանապարհել թոշակի եւ նախագահի պաշտոնը վստահել Պետրոսյանին։

Հատկանշական է, որ հայկական համայնքի հետ առանձնապես կապ չունեցող ռուսաստանցի այս պաշտոնյան գլխավորելու է ՌԴ հայերի ամենախոշոր կառույցը, որը ծանրակշիռ դեր ունի ՌԴ քաղաքական կյանքում։ Թե որքանով է նրա թեկնածությունն ընդունելի հայ համայնքի համար՝ հարց է։ Մեր տեղեկություններով, նա ՌԴ իշխանությունների համար ընդունելի թեկնածու է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ