Այդ ե՞րբ է պետականություն գաղափարը մտահոգել փողոցով եւ փողոցից եկածներին...
ՀրապարակախոսությունՀայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դեռ 2018-ին դադարեց լինել ՀԱՅԱՍՏԱՆԻ՛ Հանրապետության Ազգային Ժողով...
Հենց ա՛յն պահից, երբ այնտեղ ոտք դրեցին «ԹԱՎՇՅԱ» անթրաշ ԴԱԳԱՂՆԵՐՈՎ «հեղափոխականներ» կոչվածները, որոնք ութ տարվա իրենց «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ընթացքում ապացուցեցին, որ իրենք երիտթուրքերի ՆՎԻՐՅԱԼ ՀԵՏՆՈՐԴՆԵՐՆ են...
Իսկ մինչ այդ, 2018-ին, ՄԻԱՄԻՏ ՄԱՐԴԻԿ, ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ, թե Ո՛ՒՄ ԾՐԱԳԻՐՆ է իրականացնում Նիկոլը, ՀՐՃՎՈՒՄ էին փողոցներում...
Նրանք չէին էլ պատկերացնում, որ Նիկոլը ՀԱԶԱՐՆԵՐՈՎ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ է Եռաբլուրը, ՀԱՆՁՆԵԼՈՒ է Արցախը... Թեպետ դեռ ա՛յդ օրերին ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ այդ «հեղափոխությանը» հետեւողներն արդեն իսկ կարող էին նկատել, թե ինչպես ինչ-որ մեկը (ապագայում պարզվեց Ռուբեն Ռուբինյանը), մշտապես հեռախոսը ականջին, պարբերաբար մոտենում է Նիկոլին եւ ինչ-որ բաներ փսփսում նրա ականջին...
Այսօր արդեն ի՛ր ականջին է փսփսում ինչ-որ մեկը... Դա երեւում է տեսահոլովակում ֆիքսված մեկ րոպե 25-րդ վայրկյանին... Ինչ փսփսացին` չենք իմանա... Սակայն ԱԺ ղեկավար համարվողը հենց ԱՌԱՋԻՆ ՐՈՊԵԻՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ վայելում էր այդ տեսարանը եւ նույնիսկ չէր էլ թաքցնում այդ...
Իրենց ուրախությունը չէին թաքցնում նաեւ «կադրի մեջ ընկած» այլ ՔՊ-ականներ...
Նայեք այս զույգին... Երբ ՔՊ-ական ՍԱԴՐԻՉԻ ՇՆՈՐՀԻՎ ԱԺ-ում ՀԱՅԸ ՀԱՅ Է ԾԵԾՈՒՄ սրանք ԾԻԾԱՂՈՒՄ եւ ԿԱՏԱԿՈՒՄ են.... Անթաքույց... Հենց ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ.... Որովհետեւ սրանց չի հուզում ո՛չ ՀԱՅԻ ՊԱՏԻՎԸ, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ միջազգային ատյաններում...
Այդ ե՞րբ է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ գաղափարը մտահոգել ՓՈՂՈՑՈՎ եւ ՓՈՂՈՑԻՑ եկածներին...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ․Գ․- Առաջադրվող տեսահոլովակը վերցված է 24 NEWS-ի հոկտեմբերի 29-ի յութուբյան հոլովակից...
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
