Ցյուրիխում ձախակողմյան արմատականները փողոցային անկարգություններ են սկսել
ՄիջազգայինՑյուրիխում ձախակողմյան արմատականներն անկարգություններ են սկսել: Փողոցներում բարիկադներ են հայտնվում, ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, հայտնում են լրատվամիջոցները։
Ցուցարարներն անվտանգության ուժերի վրա շշեր են նետում, բարիկադներ են կանգնեցնում ու հրկիզում դրանք: Սկսվել են բախումներ։
Ակցիան կազմակերպել են ձախ արմատական խմբավորումները։ Մասնակիցները դեմ էին Գազայի հատվածում պատերազմին, ոստիկանության գործողություններին և ֆաշիզմի վերելքին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ