Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու, շանտաժի մեջ Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Մոլի ընդհանուր անվտանգությունը չի կարող փոխարինել կենսաչափական տվյալների հատուկ պաշտպանությանը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք» Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան։ Այս մասին գրել է Հետքը։

«2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս, զոհվել է 22-ամյա փրկարար Սամվել Դևելյանը։ Նրա մահից հետո ժառանգության ձևակերպման ընթացքում ծնողներն իմացել են, որ Սամվելն ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։

Ընտանիքը կարծել է, թե կենսաթոշակային հաշվի մնացորդը ժառանգելու համար ցանկացած ժամանակ կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»։ Նրանք տեղյակ չեն եղել, որ օրենքով սահմանված ժամկետներ կան, և որ դրանք լրանալուց հետո Ֆինանսների նախարարությունը կարող է դիմել դատարան՝ Սամվելի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվում առկա միջոցները պետբյուջե փոխանցելու պահանջով։

19-ամյա Լյոնիկ Հերքոյանն էլ մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով։ Նա գրանցված աշխատող է եղել և ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։ Մահից հետո հարազատները չեն իմացել հաշվի առկայության մասին, որպեսզի դիմեին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»՝ ժառանգությունը ձևակերպելու համար։ Օրենքով սահմանված 3 տարին լրանալուց հետո Դեպոզիտարիան այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը։ Վերջինս էլ, հիմնվելով այդ փաստի վրա, դիմել է դատարան՝ մահացածի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվի միջոցները պետական բյուջե փոխանցելու պահանջով»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ