Զելենսկին մերժել է Ռուսաստանի պահանջը՝ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել Դոնբասի
Զելենսկին մերժել է Ռուսաստանի պահանջը՝ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել Դոնբասի՝ Մոսկվայի կողմից չվերահսկվող տարածքներից։
Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգների միջոցով, պահանջում է, որ Ուկրաինան ազատի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն գրավել մարտերի ընթացքում։
«Սա անառողջ գաղափար է. այն հակասում է առողջ բանականությանը»,- հայտարարել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Կիևը շարունակում է պնդել հրադադարի ռեժիմի վրա ներկայիս առաջնագծի երկայնքով՝ առանց Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքները որպես ռուսական տարածք ճանաչելու։
Եթե Զելենսկին շարունակի այս թեզերը պնդել, խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող:
