Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին
Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ին, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հինադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին կոմպոզիտորի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում՝ կոմպոզիտորի շիրիմի մոտ, նրա հիշատակը հավերժացնելու էին եկել երաժշտական և մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, անվանի մտավորականներ, Սպենդիարյանի արվեստի սիրահարներ։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին, իսկ ի նշան կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության շարունակականության, Երևանի թիվ 99 դպրոցի սաները, երաժշտության ուսուցչուհի Ագապի Մադոյանի ղեկավարությամբ, կատարեցին Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից «Ասեղնագործ աղջիկների երգը»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
