Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան
ՆերքաղաքականՍիրելի՛ հայրենակիցներ,
Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։
Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին։
Ստանձնած պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ և հետևողական աշխատանքով շարժվում ենք առաջ՝ հանուն Գյումրու խաղաղ զարգացման։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
