Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան ԱՄՆ-ն առաջարկում է ռուսական գազը վերադարձնել Եվրոպա Ուկրաինայի միջոցով. The Wall Street Journal ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Նոյեմբերի 2․ Օրվա խոսք Նեթանյահուն պահանջում է նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թրամփը դեռևս կողմ է բանակցություններին. Axios

Մոսկվայում  նշեցին Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակը

Սպորտ

2026 թվականի հոկտեմբերի 12-ին լեգենդար, համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ, մարզիչ, մեծատառով մարդ և Ռուսաստանի աշխատանքի հերոս Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը դարձավ 100 տարեկան։ Ցավոք, նա չապրեց ընդամենը ևս մի քանի ամիս մինչև իր փառավոր հոբելյանը։

Այդ օրը Մոսկվայում՝ «Բարվիխա Luxury Village» համերգասրահում, տեղի ունեցավ Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը։ Մրցանակը հիմնադրվել է 2025 թվականին՝ գնդակի մեծ վարպետի կյանքից հեռանալուց հետո։ Արարողությանը հրավիրվել էին անցյալ տարիների և ներկայիս հայտնի ռուս և արտասահմանյան մարզիկներ։ Արտասահմանից ժամանել էին հայտնի ֆուտբոլիստներ ու մարզիչներ Մասիմո Կարրերան, Ռիվալդոն, Քրիստիան Պանուչին, Ալեխանդրո Գոմեսը, Դունգան, Սնեյդերը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները՝ Նիկիտա Պավլովիչի ղեկավարությամբ ոսկե դուբլի հեղինակները։ Երեկոյին ներկա էին նաև հայտնի ռուս արտիստներ և հոբելյարի ընկերները։

Նիկիտա Սիմոնյանի անվան առաջին մրցանակի պարգևները շնորհվեցին ինը անվանակարգերում: Երեկոն սկսվեց Նիկիտա Պավլովիչի դստեր՝ Վիկտորյա Նիկիտիչնայի ելույթով, որը հպարտությամբ ընդգծեց հոր ներդրումը համաշխարհային ֆուտբոլի զարգացման գործում. «Հատկապես ուրախալի է, որ մեզ հետ այսօր այս հոբելյանական օրը նշում են համաշխարհային ֆուտբոլի աստղերը»: Վիկտորյա Նիկիտիչնան շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և բոլոր ներկաներին՝ հատկապես նշելով բարերար և Նիկիտա Պավլովիչի ընկեր Արթուր Սողոմոնյանի ներդրումը, որը նրա հետ բեմ բարձրացավ և պատմեց, թե ինչ էր նշանակում Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն իր կյանքում. «Իմ բախտը աներևակայելիորեն բերել է այդքան տարի նրա հետ շփվելով և նրանից սովորելով»:

Նիկիտա Սիմոնյանի անվան առաջին մրցանակը շնորհվեց հետևյալ անվանակարգերում. «Ռուսաստանի ֆուտբոլի միության պատվավոր նախագահ» («Почетный президент РФС» – Российский футбольный союз)՝ Վյաչեսլավ Կոլոսկովին, «Լավագույն ռմբարկու»՝ Պաբլո Սոլարիին, «Տարվա մենեջեր»՝ Մաքսիմ Պոգորելովին, «Տարվա խաղացող»՝ Էզեկիել Բարկոյին, «Տարվա մարզիչ»՝ Մուրադ Մուսաևին, «Լավագույն հարձակվող»՝ Կոնստանտին Տյուկավինին, «Թիմի առաջնորդ»՝ Ռոման Զոբնինին և «Թիմին հավատարմության համար»՝ Իգոր Ակինֆեևին: Այլ անվանակարգերում մրցանակներ շնորհվեցին. Դաղստանի կրթության և գիտության նախարարության հանրապետական ​​մանկապատանեկան մարզադպրոցին, դափնեկիր դարձավ նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Բարինովը:

Երեկոն ուղեկցվեց հյուրերի հետաքրքիր ելույթներով և որակյալ երաժշտական​ծրագրով։

Բոլոր ելույթ ունեցողները նշեցին և շնորհակալություն հայտնեցին Արթուր Սողոմոնյանին՝ որպես հոբելյանական երեկոյի գլխավոր կազմակերպչի։

 

 «ՆԿ»-ի տեղեկատվության բաժին

 

Լուսանկարում՝

Երեկոն սկսվեց Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի դստեր՝ Վիկտորյա Նիկիտիչնայի ելույթով: Աջից՝ հոբելյանական երեկոյի գլխավոր կազմակերպիչ Արթուր Սողոմոնյանը

«Ֆուտբոլի բարեկամ» անվանակարգում Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակը ստացավ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վալերի Բարինովը

Երեկոյին ելույթ ունեցավ էստրադայի խորհրդային և ռուս  արտիստ Գենադի Խազանովը

Ձախից աջ՝ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Էզեկիել Բարկոն, Ռոման Զոբնինը և Պաբլո Սոլարին՝ Նիկիտա Սիմոնյանի անվան առաջին մրցանակի բրոնզե պարգևներով

Նիդեռլանդցի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը «Թիմի առաջնորդ» մրցանակը հանձնում է Մոսկվայի «Սպարտակի»  ավագ Ռոման Զոբնինին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոյի ինքնագիրը Բրազիլիայի հավաքականի դեղին մարզաշապիկի վրա

“Спорт­Экспресс”-ի գլխավոր խմբագիր Մաքսիմ Մաքսիմովը Չեմպիոնների լիգայի հաղթող Դմիտրի Ալենիչևին հանձնում է «XXI դարի արտասահմանցի լավագույն խաղացող» հատուկ մրցանակը

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ