Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից
ՄիջազգայինԿիևի ՋԷԿ-5-ը, ՋԷԿ-6-ը և Դարնիցիայի ՋԷԿ-ը դադարեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը` ռուսական հարվածների պատճառով։
Այդպիսով, Կիևը զրկվել է իր ՋԷԿ–երից եւ մեծապես կախված կլինի երկրի այլ շրջաններից միասնական էլեկտրացանցի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարումից, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով աղբյուրներին։
Այնուամենայնիվ, նույնիսկ միասնական ցանցում էլեկտրաէներգիայի բավարար մատակարարումը չի երաշխավորում դրա մատակարարումը մայրաքաղաք։ Դրա համար անհրաժեշտ են գործող ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ ենթակայաններ, որոնք նույնպես պարբերաբար ենթարկվում են ռուսական հարձակումների և կարող են անջատվել։
