Բրիտանիայի համար ավելի մեծ վտանգ է ոչ թե Չինաստանը, այլ` Ռուսաստանը. MI6–ի նախկին ղեկավար «Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին» «Փաստ». Ինչպես է ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին Polymarket–ը ռեկորդային գործակիցներ է առաջարկում դեմոկրատների հաղթանակի օգտին «Հրապարակ». Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան. կարող է չառաջադրվի «Փաստ». Ում մերձավորներն են ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր ստացել «Իրավունք». Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին

Աթոռամարտ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն իշխանական կուսակցությունում արդեն պայքար է սկսվել մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ մերժված նախագահ, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։ Նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ:

Մեր տեղեկություններով՝ Սիմոնյանն այժմ իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։

Սակայն գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ամենևին էլ մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր պաշտոնից։ Նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր ձեռքից խլեն։ Ավելին՝ Ավինյանը թիմակիցներին հանդարտեցրել է՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չկա, և ինքն է շարունակելու ղեկավարել մայրաքաղաքը։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը համոզված է, որ Ալեն Սիմոնյանը բավարար քաղաքական վարկանիշ չունի, ՔՊ վարչությունում ընդունված չէ որպես քաղաքապետի թեկնածու և չի կարող ստանալ առաջադրման համար անհրաժեշտ աջակցությունը։

Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ևս Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնություն է ունեցել, սակայն այդ ժամանակ զիջեց իր դիրքերը հանուն ընկերոջ՝ Հայկ Մարությանի։ Այս անգամ, սակայն, Սիմոնյանը պատրաստ չէ նույն քայլն անել Տիգրան Ավինյանի դեպքում։

Նկատենք, որ իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում, ուստի դեռ վաղ է ասել՝ արդյոք ՔՊ-ն պետք է ընտրություն կատարի հենց այս երկուսի միջև, թե նոր, առավել ընկալելի թեկնածու ի հայտ կգա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ